Amazon-ն իր հոգնած աշխատակիցներին կուղարկի դեպի «լացելու պահարաններ»

31/05/2021
Դիտումներ ֊ 628

Amazon ընկերությունը որոշել է իր աշխատակիցներին ուղարկել AmaZen մեդիտացիայի համար նախատեսված խցիկներ։ Դրանք փոքր սենյակներ են, որտեղ աշխատակիցները կարող են դիտել ընկերության տեսանյութերը, մինչդեռ այդ ժամանակ փոքր օդորակիչն ապահովում է օդափոխությունը։ Այդ մասին գրում է Vice պարբերականը։

Amazon-ը ներմուծում է փոքրիկ խցիկներ պահեստի ծանրաբեռնված աշխատակիցների համար, որոնք դժգոհում են, որ ժամանակը չի հերիքում անգամ սանհանգույցից օգտվելու համար, այդքան հյուծիչ է նրանց աշխատանքը։ Փոքրիկ օդափոխվող տարածքներում կան սենյակային բույսեր, բրոշյուրներ եւ հոգեկան առողջության մաիսն պաստառներ, ինչպես նաեւ համակարգիչ, որը թույլ է տալիս դիտել տեսանյութ կառավարվող մեդիատացիայով։

Հաշվի չառնելով ընկերության՝ աշխատակիցների աշխատանքային պայմանները բարելավելու ջանքերը՝ քննադատներն արդեն համեմատել են «ZenBooth» սենյակները դագաղի, լացելու համար պահարանների եւ «Ֆուտուրամայից» ինքնասպանությունների համար խցիկի հետ։

Ամբողջ նախագիծը WorkingWel նոր կորպորատիվ ծրագրի մաս է կազմում, որն ընկերությունը ներկայացրել էր մայիսի 17-ին։ Այն ուղղված է ընկերության պահեստների եւ այլ լոգիստիկ հանգույցների աշխատակիցների աշխատանքն ավելի անվտանգ դարձնելուն։ Այդպես է ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսն արձագանքել Amazon-ի աշխատակիցների կողմից աշխատանքային պայմանների քննադատությանը, որը գրեթե անդադար հնչում է ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում։

Share