Ո՞ր դեպքում է զույգը համարվում անպտուղ

14/05/2021
Դիտումներ ֊ 671

Օրվա խորհուրդ՝ մեր բժիշկների կողմից

Ո՞ր դեպքում է զույգը համարվում անպտուղ. ե՞րբ դիմել բժշկի. ներկայացնում է գինեկոլոգ ռեպրոդուկտոլոգ, Բ.Գ.Թ. Արմինե Սայադյանը։

Զույգի մոտ անպտղություն է ախտորոշվում 1 տարի առանց հակաբեղմնավորիչների կիրառման կանոնավոր սեռական կյանքով ապրելու պայմաններում հղիության բացակայության դեպքում։

35-ից բարձր տարիքի կանանց մոտ այդ ժամանակահատվածը կրճատվում է մինչև 6 ամիս:

Անպտղության գանգատով հետազոտման և բուժման նպատակով բժիշկի պետք է դիմել 1 տարի, իսկ 35-ից բարձր տարիքի կանանց դեպքում, 6 ամիս անց:

Սակայն լինում են դեպքեր, երբ պատճառը ակնհայտ է և կարիք չկա սպասելու:

Share