Երկար մազերը` կրկին թրենդի մեջ. երկարավարս հայ հայտնիներ, որոնք «անդավաճան» են իրենց ոճին

24/05/2021
Դիտումներ ֊ 297

Եթե հարցնեք տղամարդկանց, նրանցից շատերը կնշեն, որ իրենց, հատկապես, դուր են գալիս երկարավարս աղջիկները, սակայն նորաձեւության հնարավորությունները տարեց տարի վարսահարդարման նոր թրենդներ են թելադրում, որոնք լայնորեն կիրառվում են կանանց կողմից` ապացուցելով, որ կանացիությունը կարող է արտահայտվել, նույնիսկ, ամենակարճ սանրվածքի մեջ:

Այս տարի, սակայն, երկար վարսերը կրկին «գրավել են» իրենց ուրույն տեղը սանրվածքների թոփում, այդ է պատճառ, որ շատերը դիմում են մազերը երկարեցնող արհեստական միջամտությունների:

Երկար մազերը հայտնի են «սուր» դիմագծերը վիզուալ մեղմանելու հատկությամբ, իսկ դրանք ավելի յուրահատուկ կարող եք դարձնել մի քանի հետաքրքիր լուծումներ ընտրելով՝ օրինակ՝ շերտեր, casual ոճի սանրվածք, երկար բոբ, հյուսքեր, բնական գանգուրներ կամ ուղիղ սանրվածք, անփույթ կոս, բարձր կամ ցածր պոչեր եւ այլն:

Share