Ի՞նչ պետք է իմանա կինը՝ լաբիոպլաստիկա իրականացնելուց հետո

22/05/2021
Դիտումներ ֊ 792

Ի՞նչ պետք է իմանա կինը՝ լաբիոպլաստիկա իրականացնելուց հետո. ներկայացնում է մանկաբարձ֊գինեկոլոգ Նաիրա Դավթյանը:

Եթե անհամաչափ, սովորականից մեծ սեռական շրթունքների պատճառով դիսկոմֆորտ եք զգում ինտիմ շրջանում, ապա լաբիոպլաստիկայի շնորհիվ կարող եք վերականգնել ձեր ինքնավստահությունն ու բարելավել կյանքի որակը։

Լաբիոպլաստիկան կատարվում է անզգայացմամբ (տեղային կամ ընդհանուր)։


Վիրահատությունը կատարվում է 18+ տարիքից։

Լաբիոպլաստիկայից հետո անհրաժեշտ է՝

  • Առաջին 2 օրը լինել հանգիստ
  • 10-14 օր մշակել վերքը՝ բժշկի ցուցումով
  • Այդ օրերին բացառել սպորտը, լողավազանը
  • Սեռական կյանքը թույլատրվում է 4-5 շաբաթ անց
  • Վիրահատությունից հետո
  • Այտուցները կարող են պահպանվել մինչև 14 օր, իհարկե, դա կրում է անհատական բնույթ
  • Վիրահատությունից հետո վերջնական տեսքը երևում է 2,5-3 ամիս անց:

Share