Ինչպե՞ս մշտապես ունենալ գեղեցիկ ու երիտասարդ տեսք. բժիշկ֊կոսմետոլոգ Միշել Տոնոյանը կիսվել է իր խորհուրդներով։
Ո՞ր տարիքից է կարելի օգտվել «գեղեցկության ներարկումներից»։ Ինչպե՞ս հասկանալ, որ դրա կարիքը կա։
18տ բարձր կարելի է և պետք է օգտվել
«գեղեցկության ներարկումներից»։ Ինքս կնճիռը դիտարկում եմ որպես հիվանդություն, և ինչպես ցանկացած հիվանդություն, կնճիռների գոյացումը ևս պետք է շուտ կանխարգելել՝ հետագա բարդացումներից խուսափելու համար։
Իսկ հասկանալու համար՝ արդյոք ձեզ պետք է ներարկումային այս կամ պրոցեդուրան, կարող եք անցնել խորհրդատվություն, որի ընթացքում մասնագետը ճիշտ խորհուրդ կտա։
Ինչպե՞ս ազատվել նոր ի հայտ եկած կնճիռներից։
Այս հարցում կարևոր են մի շարք գործոններ՝
Տարիք
Գենետիկա
Մաշկի վիճակ
Կնճիռների խորություն
Կնճիռների տեղակայում
Այս բոլոր գործոնները հաշվի առնելով միայն՝ կարելի է կանխարգելել խնդիրը կամ կատարել գրագետ բուժում։
Էսթետիկ բժշկության ի՞նչ պրոցեդուրաներ են հարկավոր կանանց 30տ հետո։
Դա կրում է անհատական բնույթ։ Հիմնական պրոցեդուրան բիոռևիտալիզացիան է, որն ապահովում է կոլագենի ու էլաստինի սինթեզը, ինչը նվազում է 25տ հետո։ Սա, թերևս, պարտադիր պրոցեդուրաների շարքից է 30֊ից հետո։ Իսկ մյուս պրոցեդուրաների ընտրությունը կատարվում է անհատական խորհրդատվության ընթացքում՝ ըստ մաշկի վիճակի և առկա կամ զարգացող խնդրի։