Ի՞նչ է տեղի ունենում մաշկի հետ երբ գիշերը չես մաքրում դիմահարդարումը

20/05/2021
Դիտումներ ֊ 613

Խոստովանիր, երբևէ առանց դիմահարդարումդ մաքրելու քնե՞լ ես...

Խոստանում ենք, այսօրվանից սկսած դու այլևս այդպես չես վարվիԳիշերը մաշկը վերականգնվում է, բջիջները թարմանում են։ 

Իսկ դեկորատիվ կոսմետիկան խցանում է մաշկը ազատ վնասակար նյութերով, որոնք ոչնչացնում են կոլագենը:

Արագանում է ծերացման գործընթացը։ Օրվա ընթացքում դեմքն աղտոտվում է, ինչը խանգարում է բջիջներին կոլագեն արտադրել։

 Իսկ առանց կոլագենի մաշկը չորանում է, կորցնում իր առաձգականությունը, առաջանում են կնճիռներ։

Կոսմետիկան արգելափակում է ծակոտիները, որոնք լայնանում ու բորբոքվում են։ Առաջանում է մեր N1 գլխացավանքը՝ ակնեն։

Ծակոտիների խցանման հետևանքով մաշկը դադարում է նաև շնչել՝ չորանալով ու  բորբոքվելով։

Ձեզ համար հիանալի անակնկալ ունենք, շուտով պրոֆեսիոնալ մասնագետները կներկայացնեն մի շարք խնդիրների լուծումներ. եղեք ուշադիր։ 

Share