Երբեմն (ավելի ճիշտ, հաճախ) բոլորս ենք երկմտում, կասկածում ու վախենում
Աշխարհում ամենամեծ թվով երազանքները սպանել է հենց վախը
Աղջիկներ, հիշեք՝ երբեմն կասկածելը, վախենալը, երկմտելը նորմալ է, բայց դրանց մեջ ապրելը՝ ՈՉ
Ամեն անգամ, երբ կարևոր քայլ պետք է անեք ու զգում եք, որ կարող եք հասնել հաջողության, բայց վախը ականջին շշնջում է՝ "չես կարող, իսկապես կարծո՞ւմ ես, թե արժանի ես", գրողի ծոցն ուղարկեք դրան
Փորձեք մտովի պատասխանել այս 4 հարցերին ու ամեն ինչ ավելի հեշտ կթվա, վախը կամաց֊կամաց կլքի ձեզ ու ավելի սթափ կսկսեք դատել
Ահա այդ կախարդական 4 հարցերը
Ինչո՞ւ
Ինչո՞ւ ոչ
Ինչո՞ւ ոչ ես
Ինչո՞ւ ոչ հենց հիմա
Հավատում ենք, որ ԿԱՐՈՂ Ես հասնել քո ուզածին