Դիմահարդարման 4 lifehack

19/05/2021
Դիտումներ ֊ 640

Հայլայթեր. Վիզուալ երիտասարդեցնում է դեմքը, ընդգծում դեմքի ռելիեֆը ու առողջ փայլ հաղորդում։  Ընդգծեք այտոսկրերն ու քիթը՝ լավ տարածելով, որպեսզի բնական տեսք ստանաք։ Նախընտրելի են տաք երանգները։ 


Բաց հայացք. Ստվերաներկով կամ մատիտով մի ընդգծեք թարթիչների ստորին շարքը,  այդպես հայացքը ծանրանում է ու ընդգծվում են աչքերի շուրջ մանր կնճիռները։


Հոնքեր. Հոնքերը կարող են փոխել դեմքի ձևը։ Հիշեք՝ չափազանց հստակ ու ընդգծված հոնքերը կոպտեցնում են դեմքը։ Ստեղծեք մազիկների էֆեկտ։ 


Տաք երանգներ. Սառը երանգները կտրուկ կոնտրաստ են հաղորդում, արդյունքում ընդգծվում են մաշկի թերություններն ու կնճիռները։ Ընտրեք տաք երանգների ստվերաներկ, մատիտ, շրթներկ։ Աչքերը ևս կարող եք ընդգծել շագանակագույն մատիտով։




Share