Ե՞րբ է անհրաժեշտ դիմել գինեկոլոգի

19/05/2021
Դիտումներ ֊ 300

Ե՞րբ է անհրաժեշտ դիմել գինեկոլոգի. ներկայացնում է մանկաբարձ֊գինեկոլոգ Լիլիթ Հովհաննիսյանը։


Գինեկոլոգի անհրաժեշտ է դիմել տարվա ընթացքում 1֊2 անգամ՝ պրոֆիլակտիկ բուժզննման նպատակով։


‼Զննումը, իսկ անհրաժեշտության դեպքում, ՈՒՁՀ֊ը կօգնեն կանխարգելել մի շարք հիվանդություններ, հայտնաբերել դրանք զարգացման վաղ փուլում, ինչն էլ կնպաստի արդյունավետ բուժմանը։


Ցիկլի խանգարում, անսովոր արտադրություն, հղիության նախատեսում. այս բոլորը գինեկոլոգի այցելելու պատճառներ են։


Գինեկոլոգի պետք է դիմել նաև հետևյալ դեպքերում՝

-Հղիություն

-Անպտղության բուժում

-Ցավոտ, առատ և երկարատև դաշտան

-Չափազանց կարճատև դաշտան

-Անկանոն դաշտան

-Սեռական օրգանների այրոց, քոր

-Սեռական շուրթերի գրգռվածություն, ցան

-Ցավ՝ սեռական հարաբերությունների ընթացքում կամ հետո

-Արյունահոսություն կամ արյունային արտադրություն սեռական հարաբերություններից հետո

-Սեռական կյանքի կամ հղիության պլանավորում

-Բեղմնավորման հետ կապված խնդիրներ

-Ցավ, արյունահոսություն միզարձակման ընթացքում

-Կրծքագեղձի փոփոխություն

-Սուր, ջերմության բարձրացմամբ, գիտակցության կորստով ուղեկցվող ցավ՝ որովայնի ստորին հատվածում

-Ցավ, արյունահոսության հղիության ընթացքում

Այցից առաջ հարկավոր չէ չափազանց շատ հոգալ հիգիենայի մասին։ Բավական է լոգանք ընդունել՝ չկատարելով հեշտոցի լվացում, որպեսզի միկրոֆլորայի քսուքի հետազոտության արդյունքը չխախտվի։

Share