Որո՞նք են անպտղության պատճառները

19/05/2021
Դիտումներ ֊ 888

Ներկայացնում է «Աջափնյակ» ԲԿ֊ի ախտորոշիչ ծառայության ղեկավար, գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Արաքսյա Սարխոշյանը։


Անպտղության պատճառները շատ բազմազան են։ Հաճախ հորմոնալ ֆոնի փոփոխությունը հանգեցնում է մի շարք խանգարումների, որոնցից են՝


- սկլերոպոլիկիստոզ ձվարանների համախտանիշը, որի ժամանակ դիտվում է ձվազատման խնդիր

- արգանդի լորձաթաղանդի գերաճը՝ հիպերպլազիան

- արգանդի լորձաթաղանթի թերաճը՝ հիպոպլազիան


Անպտղության մյուս կարևոր պատճառներն են՝


- էնդոմետրիոզը (արգանդի լորձաթաղանթի բջիջները աճում են էնդոմետրիումից դուրս)

- արգանդի, արգանդափողերի և ձվարանների հետ կապված առատները, կպումները կամ ձևափոխումները

- սեռական ճանապարհով փոխանցվող վարակները

- տրոմբոֆիլիաները՝ արյան մակարդելիության ժառանգական խանգարումները


Այս խնդիրները հեշտությամբ ախտորոշվում են «Աջափնյակ» ԲԿ֊ի բարձր որակավորում ունեցող մասնագետների և տարածաշրջանում եզակի պրեմիում դասի PHILIPS EPIQ ELITE ՈՒՁՀ սարքի, վերջին սերդի թվային ռենտգեն սարքավորումների շնորհիվ։


ԲԿ֊ում հնարավոր է իրականացնել անպտղության բուժման ինչպես թերապևտիկ, այնպես էլ վիրաբուժական եղանակները։

Share