Քանի՞ րոպե է կարելի ծամել մաստակը և ինչի՞ կարող է հանգեցնել դրա չարաշահումը. ներկայացնում է բժիշկ-ստոմատոլոգ Վահե Համբարձումյանը։
Մաստակն ունի դրական որոշ հատկություններ.
- Թարմացնում է շնչառությունը
- Ամրացնում է լնդերը (սակայն դրական արդյունքի համար հարկավոր է բերանի 2 կողմերով հավասարաչափ ծամել, հակառակ դեպքում, կարող է առաջանալ դեմքի անհամաչափության խնդիր)
- Արագացնում է նյութափոխանակությունը
- Կարող է ազատել այրոցից
- Վերացնում է թռիչքի ժամանակ ականջների խցանումը
Բայց բոլոր դրական կողմերն անհետանում են, եթե ծամում եք մաստակը 10֊15ր ավել։
Խախտվում է նորմալ թքարտադրությունը, արտազատվում է մեծ քանակությամբ թուք։Քաղցած ժամանակ մաստակ ծամելու դեպքում արտազավում է մարսողական տրակտի պատերը քայքայող ստամոքսահյութ, որն էլ կարող է հանգեցնել գաստրիտի։
Հաճախ մաստակ ծամելու դեպքում լնդերում կարող է առաջանալ արյան շրջանառության խանգարում, որը կարող է հանգեցնել բորբոքային պրոցեսի և անգամ պերիօդոնտիտի:
Մշտապես մաստակ ծամելու դեպքում բերանում թթվային բալանսը խախտվում է, բերանի խոռոչում առաջանում են մանրէների համար նպաստավոր պայմաններ, իսկ դրանք էլ իրենց հերթին քայքայում են էմալը։