Ինչպե՞ս ճիշտ սկսել ակնեի բուժումը և ո՞ր տարիքում է այն հատկապես ագրեսիվ

19/05/2021
Դիտումներ ֊ 301

Ինչպե՞ս ճիշտ սկսել ակնեի բուժումը և ո՞ր տարիքում է այն հատկապես ագրեսիվ. ներկայացնում է բժիշկ֊կոսմետոլոգ Լիլիթ Դալլաքյանը։

Ակնեն հանդիպում է բոլոր տարիքային խմբերի մոտ և ուղեկցվում է մաշկի գերճարպարտադրությամբ, կարմիր մանր, միջին թարախաբշտերի, հետքերի տեսքով։

Ակնեի առաջացման պատճառները կախված են բազմաթիվ ցուցանիշներից, որոնցից ամենատարածվածներն են՝

- Ժառանգական գործոն
- Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ

- Սթրես

- Դեկորատիվ կոսմետիկայի չարաշահում

- Անհրաժեշտ հիգիենայի բացակայություն


Տարբերակում ենք թեթև, միջին, ծանր տիպի ակնե։

Թեթև ակնեն, սովորաբար, ինքնուրույն անհետանում է, սակայն դա կարող է տևել շաբաթներ, ամիսներ և անգամ տարիներ։

Երկար ժամանակ չանհետացող թարախաբշտերն ու ցավոտ հանգույցները պահանջում են մասնագետի խորհրդատվություն։

Ինքաբուժությամբ զբաղվելու դեպքում ակնեն ավելի ծանր փուլ է անցնում։

Ակնեի ցանկացած փուլում կարելի է դիմել բժշկի և ստանալ համապատասխան բուժում՝ ըստ տարիքային խմբի։



Share