«Plushy Gold» ընկերությունը, զբաղվում է բնական մորթուց պատրաստված հագուստների, աքսեսուարների և այլ իրերի հայկական արտադրությամբ:
«AS concern» ընկերությունը զբաղվում է մեղրի արտադրությամբ, որը ներառում է ոչ միայն «Հերհեր» գյուղի բնական մեղրը, այլև տարբեր հավելումներով խառնուրդներով` մրգային չրերով, ընդեղենով և այլն։ Ինչպես նաև «Հերհեր» գյուղի տարբեր խոտաբույսեր ներառող թեյերի տեսականի։
Մի փոքր հարցազրույց ունեցանք Սուսաննա Չելիկյանի հետ, որը ներկայացնում ենք ձեզ մեր հոդվածի շրջանակներում:
Ե՞ րբ և ինչպե՞ ս որոշեցիք սկսել Ձեր կարիերան:
Այս ոլորտում կարիերա սկսելու միտքը կար շատ վաղուց, սակայն հստակ քայլեր ձեռնարկվեցին վերջին մի քանի տարիների ընթացքում։
Կյանքի իրադարձությունները, հանդիպումներն իրենք իրենցով ասես, մեկը մյուսին հաջորդելով, ինձ ուղղորդեցին, որպեսզի սկսեմ իմ ճանապարհը ստեղծել, և ես գնացի առաջ։
Ի՞ նչ հիմնական սկզբունքներով եք առաջնորդվում Ձեր կարիերիաում:
Կարիերա ձևավորելու իմ հիմնական սկզբունքներն են՝ հաստատակամությունը, վճռականությունը, փաստարկներով առաջնորդվելը և ազնվությունը։
Ո՞րն է ներկա պահին Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
Ներկա պահին իմ ամենամեծ ձեռքբերումներից է աշխատանքային թիմը, որի մեջ ներգրավված են՝ ընտանիքի անդամներն և ընկերները, ինչպես նաև այս ոլորտում վաստակած համբավը։
Որո՞նք են այն ամենակարևոր ու եզակի անձնային հատկանիշները, որոնք Ձեզ օգնել են հաջողության հասնել Ձեր կարիերայում:
Միանշանակ կասեմ աշխատասիրությունը, իմ բծախնդիր մոտեցումը և պահանջկոտ լինելն առաջին հերթին իմ աշխատանքի և իմ նկատմամբ, ինչպես նաև՝ հավասարակշռվածությունը, համբերությունը, ադեկվատ մտածողությունը և օբյեկտիվ լինելը։