Womens.am-ի զրուցակիցն է <<Կանայք>> գրքի հեղինակ Թամարա Ավանեսյանը։

12/07/2022
Դիտումներ ֊ 777

Ի՞նչ կտա գիրքը ընթերցողին

<<Կանայք>> գիրքը, որ ձեր ձեռքերում է լինելու, տարբերվում է ձեզ ծանոթ գրքերից: Սա արտասովոր գիրք է: Եվ այն ստեղծվել է արտասովոր կանանց համար՝ նրանց համար, ովքեր գիտեն, որ իրենք կարող են տնօրինել, որոշել իրենց ճակատագիրը ...         

Նախկինում նրանց կոչում էին կախարդներ, վհուկներ, հրաշագործներ: Ես նրանց անվանում եմ պարզապես «եզակի, բացառիկ», քանի որ, չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր կին առանց բացառության օժտված է կախարդական ուժով, միայն քչերն են օգտագործում այն ...


Ինչու՞ է նրանց թիվն այդքան փոքր: Հեշտ է բացատրել: Քանի որ իրականում ոչ բոլորն են պատրաստ լիարժեք պատասխանատվություն ստանձնել իրենց կյանքի համար: Իսկ երջանիկ լինելը պատասխանատվություն է։  Այն էլ ինչպիսի՜: Այս գիրքը նախատեսված է նրանց համար, ովքեր պատրաստ են




Կինը ծնում և վերածնում է կյանքը։ Կինը ծնում է նոր մարդկանց, դաստիարակում է նրանց, պատրաստում կյանքին: Կինը կյանքի աղբյուրն է։                            


- Թվում է՝ կինը հենց ինքը հաջողության հիմքն է։ Ձեզ համար ո՞րն է կայացած ու հաջողակ կնոջ իդեալական կերպարը։

Ինձ համար կայացած և հաջողակ կինը պետք է ունենա և երջանիկ ընտանիք, և կայացած լինի իր ոլորտում: 

Ըստ իս կնոջ բնույթը կայանում է շրջակա աշխարհը ներդաշնակելու մեջ, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե ընտանեկան հարաբերություններում: Կինը  պետք է հասկանա, որ ընտանիքի գլուխը տղամարդն է և երբեք չպետք է իր վրա վերցնի իրեն ոչ հատուկ պարտավորություններ: Կինը ծնված է սիրելու և սիրվելու, ամուսնուն և երեխաներին աջակցելու ու ոգեշնչելու, խորհուրդներով օգնելու համար` դրսևորելով իր հարգանքը։ Նա պետք է կանացի և նուրբ լինի՝ որպես ամուր հենարան իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար:

Ինձ համար երջանկության բանաձևը = այն, ինչ ես ունեմ / այն է, ինչ ուզում եմ ունենալ:


- Ես կին եմ, ով ...

Ես կին եմ, ով ցանկանում է յուրաքանչյուր կնոջ աչքերում տեսնել երջանկության և գոհունակության փայլը: Կինը երջանիկ է, երբ սիրված ու գնահատված է: Ես կին եմ, ով ունի ամեն ինչ՝ լավ ընտանիք, հարազատներ, ընկերներ և մեծ թվով հետևորդներ, ովքեր իմ կողքին լինելով ավելի են ինձ լիարժեքացնում: 

Ես կին եմ, ով ունի հավատք առ Աստված, որը ինձ ավելի է ուժ հաղորդում և առաջ մղվելու ցանկություն առաջացնում: 

Share