Womens.am-ի զրուցակիցն է լոգոպեդ-մանկավարժ Վարդուհի Հովսեփյանը։ Ի՞նչ դեր ունեն խաղերը և խաղալիքները նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման գործում խորագրով:

12/07/2022
Դիտումներ ֊ 888

Խաղի վրա հիմնված կրթությունը երեխաների մոտ ձևավորում է համագործակցելու կարողություն, ստեղծագործ միտք ու հետաքրքրասիրություն։      


Երեխաները ծանոթանում են շրջակա միջավայրին խաղալիքների և խաղի միջոցով։ Այս ընթացքում նրանք զարգացնում են հետագա կյանքի համար բոլոր անհրաժեշտ հմտությունները։ Վաղ տարիքից խաղերը կրթում են, սովորեցնում քայլել, խոսել, շփվել, գիտելիք ստանալ։ Խաղալիքներ ընտրելիս պետք է հաշվի առնել որակին, տարիքային առանձնահատկություններին, երեխաների հետաքրքրություններին (նախասիրություններին):     


0-1 տարեկան փոքրիկներին պետք է զգայունությունը զարգացնող խաղալիքներ` որոնք կլինեն գունեղ, ձայներ արձակող։ Ծնողը պետք է հաշվի առնի, որ այս տարիքում երեխան ամեն բան բերանն է տանում և հետևաբար խաղալիքը պետք է չունենա մանր դետալներ: 


Մեկ տարեկան երեխաներին պետք է խորանարդիկներ, բուրգեր, շարժվող, թռչկոտող խաղալիքներ, որը ապահովում է նրանց էմոցիաները։


Երկու տարեկանում երեխան կարող է ունենալ փափուկ խաղալիք, որին նա կարող է՝ ուտեցնել, քնեցնել, սիրել և ընկերություն անել։ Նաև գնդակ բուրգեր ... 


Երեք տարեկանից արդեն երեխաները խաղում են սյուժետային խաղեր։ 


Չորս տարեկանից սկսում են խաղալ դերային խաղեր, խաղում են տիկնիկներով, իրենց կողմից պատրաստված խաղալիքներով։ Այս տարիքում սիրում են կառուցողական խաղեր և խաղալիքներ։ 


Հինգ տարեկանում խաղեր են խաղում, որտեղ իրենք են ռեժիսորը և մշակում են խաղի ընթացքը ու դերեր տալիս ընկերներին։ 


Վեց տարեկանից սկսած երեխաները կարող են առանց խաղալիքների խաղալ և բակային խաղերին մեծ նշանակություն են տալիս։ 


Ի՞ՆՉ ԽՈՐՀՈՒՐԴ ԿՏԱՔ ԾՆՈՂՆԵՐԻՆ 

Չգնել գեղեցիկ և թանկարժեք խաղալիք և ասել. _Գ'նա խաղա։ Այլ խաղալ երեխայի հետ,հաշվի առնելով նախասիրությունները և շեշտը դնել էմոցիոնալ զարգացման վրա: Չէ որ այս տարիքում է զարգանում բոլոր իմացական գործընթացները, որոնք մեծ դեր են ունենալու երեխայի հետագա կյանքի ընթացքում։

 

Share