Ռուսաստանում գործարկվել է «Ռոսսգրամ»-ի փորձնական տարբերակը՝ նախկինում արգելված Instagram սոցիալական ցանցի այլընտրանքային տարբերակը։ Այս մասին հաղորդում է «Ռոսսգրամ»-ի թելեգրամյան ալիքը։
Նոր հավելվածի դիզայնը գործնականում կրկնօրինակում է ամերիկյան Meta ընկերության սոցիալական ցանցի օրիգինալ դիզայնը։
Սկզբի համար «Ռոսսգրամ»-ի հասանելիությունը բացվել է բլոգերների և ներդրողների համար, իսկ ապրիլին հասանելի կդառնա նաև ռուսաստանցի մյուս օգտատերերի համար: