Երբ բժիշկը հարցրել է Ֆաինա Ռանևսկայային, թե արդյոք նա ունի որևէ քրոնիկ հիվանդություններ, վերջինս պատասխանել է.
—Ունեմ: Գումարի պակաս և պայծառ ապագայի սպասում:
Իհարկե, երջանկությունը գումարի մեջ չէ, բայց իմաստուն կինը սիրում էր կրկնել.
—Գումարը ցեխ է, բայց որքան բուժիչ է:
Համացանցում գտել ենք Ֆաինայի կողմից մի քանի անգին խորհուրդ, որոնք այնքան կօգնեն դժվարին պահերին. ինչ է պետք անել, որ ջնջեք ամեն վատ բան ու սկսեք ապրել երջանիկ:
Ընդունել սեփական տարիքը
Ընդունեք այն, որ ամեն ինչ փոխվում է. և դուք, և ձեզ շրջապատող մարդիկ: Ու ոչինչ չի լինի այնպիսին, ինչպիսին որ 15 տարի առաջ էր: Ձեզ հրավիրում էին ժամադրությունների, աշխատանքային առաջարկներ անում, ամեն ինչ հեշտությամբ ներում էին: Պատասխանատվությունն ու պարտականություններն ավելի քիչ էին: Եթե ուզում եք ապրել ներդաշնակության մեջ, ընդունեք ձեր նոր արտաքինը, նոր բնավրությունը, նոր սովորությունները:
Հեռացեք այն մարդկանցից, ովքեր ձեզ մոտ բացասական էմոցիաներ են առաջացնում
Կյանքը չափազանց կարճ է, որ հանդուրժեք ձեր հանդեպ որևէ մեկի վատ վերաբերմունքը: Կամ ձեր օրերը անցկացնեք այն բանի ակնկալիքով, որ մի օր ձեզ կնկատեն, կգնահատեն, շնորհակալություն կհայտնեն: Հասկացեք, թե ովքեր են «սնվում» ձեր նյարդերով, ուժերով ու էներգիայով, և անմիջապես դադարեցրեք նրանց հետ շփումը:
Երջանիկ եղեք արդեն այսօր, անգամ եթե կյանքը փլատակի է նմանվել
—Ես որոշել եմ, որ այլևս ոչ մի բանի չեմ սպասի: Ոչ մեկին ու ոչինչ: Ինձ այսպես էլ է լավ: Առանց որևէ մեկի: Ուղղակի ապրել: Ինքս ինձ համար: Հաճույք ստանալով: Նա, ով ճակատագրով է որոշված, կգա ինքն իրեն… -ասում էր Ռանևսկայան:
Սա ոչ թե պայքարից հրաժարվել է կոչվում, ոչ թե հուսահատություն, այլ մեծ, հասուն մարդու դիրքորոշում, ով ոչ մեկից ոչինչ չի ակնկալում, և հույսը դնում է ինքն իր վրա:
Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը