Նորաձեւ թեթեւ բաճկոններ գարնան համար․ ինչպիսի մոդելներ կրել նոր սեզոնին

14/03/2022
Դիտումներ ֊ 380

Գարուն է․ ժամանակն է մտածեք, թե ինչ հանդերձանքով դիմավորեք տարվա ամենառոմանտիկ եղանակը։ Բաճկոններն ու տրենչերը գարնանային ոճի դասական իրերն են, սակայն ամենօրյա զգեստապահարանի հիմքը համարվում են պրակտիկ եւ ունիվերսալ բաճկոնները: Այս նյութում կպատմենք, թե ինչ մոդելներ արժե ընտրել։

Կարճ փքաբաճկոն


Եթե դուք դեռ պատրաստ չեք հրաժեշտ տալ հարմարավետ ձմեռային բաճկոնին եւ տաքության կարիք ունեք, շտապում ենք ուրախացնել. այս սեզոնում հատուկ տեղ են զբաղեցնում կարճ ծավալային բաճկոնները: Նորաձեւության ինֆլուենսերներն ակտիվորեն ցուցադրում են street fashion-ի այս միտումը:

Կաշվե բաճկոն


Գարնանային սեզոնին ավելի ակտուալ թրենդ, քան կաշին է, դժվար է պատկերացնել։ Այս տարին եւս բացառություն չէ. նորաձեւության բլոգերները հաճույքով ցուցադրում են նոր տենդենցները. բայքերի ոճով ծավալուն մոդելներ՝ չափազանց լայն ուսերով եւ երկար թեւերով:

Բոմբեր-բաճկոն


Ամբողջ աշխարհի աղջիկները բոմբեր-բաճկոն սիրում են ունիվերսալության համար։ Այն հավասարապես համապատասխանում է եւ սպորտային կոշիկներին, եւ հաջողությամբ հավասարակշռում է կիսաշրջազգեստով նուրբ ռոմանտիկ կերպարը։ Այս տարվա գարնանը շատ հեշտ կկարողանաք գտնել Ձեր իդեալական բոմբերը, քանի որ դրանք արտադրվում են տարբեր կտորներից եւ տարբեր երանգներով, հատկապես խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել կաշվե տարբերակներին։

Վերնաշապիկի ձեւվածքով բաճկոն


Վերնազգեստի վերնաշապիկի ձեւվածքով տարբերակը դեռեւս շատ ակտուալ է: Վանդակավոր պրինտով երկար մոդելները կամ մոնոտոնայինները նորաձեւ տեսք ունեն ինչպես տարբեր ջինսե տաբատների, այնպես էլ զգեստների հետ, որոնք ստեղծում են հանգիստ, թեթեւակի «տնային» կերպար։

Ջինսե բաճկոն


Թեեւ մինչեւ ամառ դեռ շատ ժամանակ կա, բայց ջինսե բաճկոնը կարող է զբաղեցնել իր տեղը նորաձեւության սիրահարների զգեստապահարանում։ Բայց մի մոռացեք, որ ջինսե բաճկոնի օվերսայզ տարբերակը հիմնական թրենդն է։




Աղբյուրը՝ Cosmo

Share