Դաունի համախտանիշով մոդելը շնորհակալություն է հայտնում Victoria’s Secret-ին՝ իրեն ներքնազգեստի մոդելավորման նոր հավաքածուում ներառելու համար։
Պուերտոռիկացի մոդել Սոֆիա Ժիրաուն երկուշաբթի՝ փետրվարի 14-ին, Instagram-ում հրապարակած գրառման մեջ, երբ Victoria’s Secret-ը հայտարարեց Love Cloud Collection-ի թողարկման մասին, հայտարարեց, որ ինքը պատմություն է մտել որպես ներքնազգեստի ապրանքանիշի Դաունի համախտանիշով առաջին մոդելը:
«Մի օր ես երազել եմ դրա մասին, աշխատել դրա վրա, և այսօր այդ երազանքը իրականություն է: Վերջապես կարող եմ պատմել ձեզ իմ մեծ գաղտնիքը… Ես դաունի համախտանիշով Victoria’s Secret-ի առաջին մոդելն եմ»,- իսպաներեն գրել է Ժիրաուն:
Գրառման հետ միասին Ժիրոն հրապարկել էր իր սև ու սպիտակ լուսանկարը Victoria’s Secret-ի նոր արշավից։
«Շնորհակալություն @victoriassecret-ին, որ ինձ տեսավ որպես #NoLimits մոդել և ինձ դարձրեց Love Cloud Collection-ի արշավի մաս»,- գրել է Ժիրաուն։ «Սա դեռ սկիզբն է, ներսից ու դրսից սահմաններ չկան»:
Ժիրաուն որպես մոդել սկսեց ներկայանալ 2019-ին իր դեբյուտը կատարեց Նյու Յորքի Նորաձևության շաբաթում 2020 թվականի փետրվարի 10-ին: Այդ ժամանակվանից նա մոդելավորել է տարբեր ընկերությունների և ամսագրերի համար, այդ թվում՝ Walgreen’s Puerto Rico-ում, Vogue Mexico-ում, People en Español-ում և Alavett-ում։
Ժիրաուն 17 այլ կանանց հետ միասին Victoria’s Secret-ի Love Cloud Collection արշավի մասնակից է որը միտումնավոր հավաքվել էր՝ ընդգծելու բազմազանությունն ու ներառականությունը:
Նկարներում կտեսնեք մոդել Ջիլ Կորտլևին՝ իր դաջվածքներով, մոդել և դերասանուհի Միրիամ Բլանկոն՝ իր նախաբազկի հենակներով, նկարչուհի Մարյան Էլիզաբեթը՝ մոխրագույն մազերով և սպասող մայրը՝ Սիլվիա Բաքլերը: