ԱՄՆ-ում ՄԻԱՎ-ից առաջին անգամ կին է բուժվել

17/02/2022
Դիտումներ ֊ 775

ԱՄՆ-ում մի կին բուժվել է ՄԻԱՎ վարակից՝ ցողունային բջիջների փոխպատվաստումից հետո։ Այդ մասին գրում է Reuters-ը։ Դեպքը դեռ չի հրապարակվել գիտական ամսագրերում, գիտնականները միայն զեկույց են ներկայացրել ռետրովիրուսների և օպորտունիստական վարակների վերաբերյալ Դենվերում տեղի ունեցող կոնֆերանսում:

Բացի ՄԻԱՎ-ից, «միջին տարիքի և խառը ռասայի» կինը լեյկոզ է ունեցել։ 2017 թվականին նա ենթարկվել է ցողունային բջիջների փոխպատվաստման: Բջիջները վերցվել են ՄԻԱՎ-ի բջիջների ներթափանցումը արգելափակող գենետիկ մուտացիայով դոնորից վերցված պորտալարային արյունից: Երեք տարի անց կինը դադարեցրել է հակառետրովիրուսային թերապիան, այնուհետև՝ վիրուսն օրգանիզմում դադարել է հայտնաբերել:


Ի տարբերություն մյուս երկու դեպքերի, երբ ՄԻԱՎ-ով հիվանդները բուժվում էին դոնորներից ոսկրածուծի փոխպատվաստման միջոցով, կնոջ մոտ կողմնակի բարդություններ չեն առաջացել, երբ դոնորային բջիջները փոխպատվաստումից հետո հարձակում են կատարում:


Reuters գործակալության տվյալներով՝ սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ այդ հիվանդությունից կին է բուժվում։ Նախկին բոլոր բուժումները վերաբերում էին տղամարդկանց:

Առաջին մարդն, ով բուժվել է ՄԻԱՎ-ից 2007 թվականին Թիմոթի Բրաունն էր: Այդ ժամանակից ի վեր հաղորդվել է ևս երկու տղամարդու բուժման մասին: Գիտնականներին հայտնի է նաև երկու դեպք, երբ կանայք կարողացել են հաղթահարել ՄԻԱՎ վարակն առանց դեղորայքի:

Share