«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով գրավիչ կերպարում։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում գեղեցկուհին կրում է մարմինն ընդգծող զգեստ, որը համադրել է թափանցիկ ձեռնոցների հետ։ Նրա մազերն արձակված են, արտահայտիչ ու ընդգծված շպարով է։ Լուսինեի կերպարն ամբողջական են դարձնում ծավալուն ականջօղերը։ «Կնոջ ամենամեծ նվերը սերն ու սիրված լինելն է։ Նրա գեղեցկության գրավականը գնահատանքն է սիրելիի կողմից։ Երջանկություն է կողքիդ ունենալ մեկին, ում կարող ես անվերջ շնորհակալ լինել անհատականությունդ ընդգծելու ու լրացնելու համար», - լուսանկարը մակագրել է գեղեցկուհին։
Օրեր առաջ տեղադրված կադրերում Լուսինեն պատկերված էր ամուսնու հետ։ Երկու երեխաների ծնողները պարում էին։ «Սերը ամենակարեւոր զգացումն է, ամենաուժեղն ու պայծառը: Սերը մեր բոլոր օրերը տոն է դարձնում, ջերմացնում ու ուժ տալիս։ Ինչքա՜ն շատ ենք ուզում խոսել սիրո մասին, բայց հասկանում ենք, որ բառերը չեն հերիքում եւ որ այն նկարագրության կարիք չունի, այն պետք է զգալ։Սիրեք եւ սիրված եղեք», - հրապարակումը մեկնաբանել էր նա։