Հաճախ մեր ներքին ձայնը մեզ ասում է․ «Դու բավականաչափ լավը չես: Դուք ոչնչի չես հասնի: Չարժե փորձել»։
Սա վախն է, որը մեզ հետ է պահում որևէ նոր բան փորձելուց, առաջ գնալուց։
Վախի ու տագնապի ազդեցության և դրանց հաղթահարման մասին womens.am զրուզել է հոգեբան/հոգեթերապևտ Մարիետտա Խուրշուդյանի հետ։
Հոգեբանն ընդգծում է՝ ի սզբանե, վախն ի հայտ է եկել որպես շատ օգտակար, պաշտպանիչ ֆունկցիա։ Այն կոչված է մեզ հեռու պահել վտանգներից. «Մեզ առյուծ է մոտենում, մենք հասկանում ենք վտանգը, փախչում կամ մարտնչում ենք առյուծի հետ։ Էվոլյուցիայի ընթացքում, անշուշտ, փոփոխվել են վախի օբյեկտները։ Ժամանակակից մարդը առյուծից չի վախենում»։
Այսօր վախը մեզ հետ է պահում մեր ողջ ներուժը իրացնելուց, հետ է պահում մեզ ռիսկի դիմելուց, պահում է մեզ չհամապատասխանող աշխատանքային միջավայրում կամ մեզ չբավարարող հարաբերություններում: Վախը փորձում է պաշտպանել մեզ ամոթից, ծաղրից, մենակությունից։
Սակայն մենք չպետք է մեր վախի գերին լինենք, ուստի հոգեբանն առաջարկում է սովորել վախի հաղթահարման մի քանի արդյունավետ քայլ․
1․ Կարևոր է նկատել, թե երբ է վախը սկսում առաջնորդել ձեզ։ Խնդրի գիտակցումը ցանկացած փոփոխության էական մասն է:
2․ Մտածեք այն մասին, թե կոնկրետ ինչից է ձեզ հետ պահում ձեր վախը: Ի՞նչն է ձեզ դրդում հաղթահարել այն: Ինչպե՞ս է փոխվելու ձեր կյանքը, երբ վերջապես հաղթահարեք վախը:
3․ Ո՞ր համոզմունքներն են ընկած ձեր վախերի հիմքում: Կյանքը չափազանց բարդ է, որպեսզի մարդկանց նկարագրենք այնպիսի կատեգորիաներով, ինչպիսիք են «հաջողակ» կամ «անհաջողակ», «խելացի» կամ «հիմար»: Ավելի լավ է ձեզ այդպես չպիտակավորեք:
4․ Գնահատեք ձեր վախերի իրատեսական լինելը: Որքանո՞վ է հավանական այն արդյունքը, որը ձեզ վախեցնում է: Ընդհանրապես, մենք հակված ենք գերագնահատել հնարավոր անախորժությունների ու դժբախտությունների հավանականությունը և անընդհատ «պտտել» դրանք մեր գլխում՝ իրերին սթափ նայելու փոխարեն։
5․ Տագնապը նվազեցնելու համար փորձեք տարբեր ռելաքսացիոն մեթոդներ՝ օրինակ «հողանցում» վարժությունը․
▪︎Գնահատեք տագնապի մակարդակը 1-ից 10 սանդղակով:
▪︎Նստեք աթոռի կամ բազմոցի վրա։ Մեջքը ուղիղ պահեք և ոտքերը դրեք հատակին։ Թուլացրեք ուսերը:
▪︎Շնչեք դանդաղ և խորը:
▪︎Փորձեք նկատել, քանի՞ պատուհան կա սենյակում:
▪︎Քանի՞ էլեկտրական վարդակ կա տեսնում:
▪︎Ինչպիսի՞ն է աթոռը կամ բազմոցը, որի վրա նստած եք: Այն փափո՞ւկ է: Կո՞շտ է:
▪︎Ի՞նչ գույնի է ձեր զգեստը/ տաբատը։ Կոշի՞կը.
▪︎Ի՞նչ եք լսում։
▪︎Ինչ նյութից է պատրաստված հատակը: Նա հա՞րթ է, թե ոչ: Փափո՞ւկ է, թե՞ կոշտ. Մաքո՞ւր, թե՞ կեղտոտ. Դուք դրա մեջ ինչ-որ թերություններ տեսնու՞մ եք:
▪︎Թվարկեք ձեր սիրած հեռուստահաղորդումները կամ սերիալները:
▪︎Անվանեք բոլոր երկրաչափական պատկերները, որոնք կարող եք հիշել:
Գնահատեք ձեր տագնապի մակարդակը 1-ից 10 սանդղակով: Եթե այն դեռ 5-ից բարձր է, կրկնեք վարժությունը:
Հարցերի և գրանցումների համար.
044 77 83 83
Պլանտա Սանա կենտրոն, Ծարավ Աղբյուր 55/5, Խանջյան 15