Քայլի Ջենները երկրորդ անգամ մայր է դարձել

07/02/2022
Դիտումներ ֊ 119

Իրապատում-շոուի ամերիկացի աստղ Քայլի Ջեններն ու Թրեւիս Սքոթը երկրորդ անգամ ծնողներ են դարձել։ Այս մասին մոդելը հայտնել է իր ինստագրամյան էջում։

Քայլին հրապարակել է նորածնի ձեռքի լուսանկարն ու գրել՝ 2.02.22։ Քիմ Քարդաշյանի քույրը նաեւ կապույտ սրտի տեսքով էմոջի է օգտագործել, ինչից կարելի է ենթադրել, որ զույգը որդի է ունեցել։

Ի դեպ, Քայլի Ջենները 2017թ․-ից հանդիպում է ռեփեր եւ պրոդյուսեր Թրեւիս Սքոթի հետ։ 2018թ․-ին ծնվել է նրանց դուստրը՝ Սթորմին։

Share