Հայտնի է, թե երբ տեղի կունենա «Գրեմմի» մրցանակաբաշխության արարողությունը

19/01/2022
Դիտումներ ֊ 142

«Գրեմմի» մրցանակաբաշության արարողությունն անց կկացվի ապրիլի 3-ին Լաս Վեգասում, միջոցառման կայքում հայտնել են կազմակերպիչները։

Ծրագրվում է մրցանակաբաշխության արարողությունն անց կացվել լիարժեք ձեւաչափով «MGM Grand Garden» արենայում։ Միջոցառումը կվարի կատակերգու եւ դերասան Թրեւոր Նոան, որը վարում է «The Daily Show» հեռուստահաղորդումը։ Այս տարի հավակնորդների ցանկում են Ջոն Բատիստը, Ջասթին Բիբերը, Doja Cat-ը, H.E.R.-ը, Բիլի Այլիշը եւ Օլիվիա Ռոդրիգոն։

Ավելի վաղ ԱՄՆ ձայնագրման ակադեմիան հայտնել է, որ կորոնավիրուսի տարածման հետեւանքով հետաձգվել է «Գրեմմի» մրցանակաբաշխության արարողությունը։

Share