Աստղագուշակ․ 2022 թվականի հունվարի 10

10/01/2022
Դիտումներ ֊ 236

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հրաշալի օր է գործնական շփումների, աշխատանքային հարցերը քննարկելու համար: Եթե տարաձայնություններ առաջանան, արագ կկարողանաք լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: Դուք չեք ուզենա գնալ ծանոթ ճանապարհով, կփորձեք նոր բան մտածել, և դա ձեզ մոտ հրաշալի կստացվի: Երևակայությունն ու ստեղծագործ մոտեցումը կօգնեն հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսներին դա չի հաջողվել:

Կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող աշխատանքը ձեզ արագ կհոգնեցնի: Աշխատեք ժամանակ առ ժամանակ դադարներ վերցնել, ավելի թեթև ու հաճելի մի բանով զբաղվել: Այդպես դուք մինչև երեկո կպահպանեք լավ տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի գաղափարների օր է: Դուք շատ բաների ստեղծագործաբար կմոտենաք, և դա հաճախ կօգնի գլուխ հանել բարդ գործերից: Նոր բաներն արագ կսովորեք, միանգամից կմտապահեք այն ամենը, ինչ շուտով պետք կգա: Որոշ խնդիրներ կարող են առաջանալ գործնական հարաբերություններում, քանի որ շրջապատողներին ձեր գործողությունների մոտիվներն ամեն անգամ հասկանալի չեն լինի: Ամեն ինչ բացատրելու համար ժամանակ է պետք:

Բարենպաստ օր է ուղևորությունների համար: Ձեզ համար օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Նույնիսկ եթե դուք ճամփա ընկնեք բացառապես գործնական նպատակներով, կհաջողվի հրաշալի ժամանակ անցկացնել, շեղվել հոգսերից, ոգեշնչվածության նոր աղբյուր գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ուշադիր եղեք: Օրը հնարավորություն կտա կարևոր մի բան իմանալ, անսպասելի աղբյուրից հետաքրքիր տեղեկատվություն ստանալ, սովորել այն, ինչը շուտով անպայման պետք կգա: Աշխատեք ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածությունները չխախտել: Դրանից մեծ չափով կախված կլինի այն՝ արդյոք կկարողանաք լավ հարաբերություններ պահպանել, խուսափել կոնֆլիկտից ու փոխադարձ վիրավորանքներից:

Օրվա առաջին կեսին շատ ժամանակ կխլեն նոր գործերը, իսկ երկրորդը նվիրված կլինի ավելի վաղ սկսածն ավարտելուն: Չի բացառվում ընտանեկան տոնի համար առիթ ստեղծվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հանգիստ ու հաջող օր է, որը և՛ հաճելի իրադարձություններ, և՛ լավ նորություններ կբերի: Այն հարմար կլինի նոր նախաձեռնությունների համար. ինտուիցիան կհուշի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան, ձեզ բոլոր նախաձեռնություններում կաջակցեն:

Պարզ կդառնա, թե ինչպես կարելի է լուծել վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող ֆինանսական խնդիրները: Որոշ Խեցգետիններ եկամուտների նոր աղբյուր կգտնեն, մյուսներն էլ շատ շահավետ գործարքներ կկնքեն: Երեկոն կուրախացնի հին ծանոթների հետ հանդիպումով, հնարավորություն կտա վերականգնել ձեզ համար կարևոր հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հագեցած, արդյունավետ օր է: Դուք արագ գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից, հաջողությունների կհասնեք գործերում, որոնք ուրիշների ուժերի սահմաններում չեն լինի: Սեփական ուժերի հանդեպ վստահությունը կօգնի առաջ շարժվել, չնահանջել, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Հենց դա էլ լավ տպավորություն կթողնի շրջապատողների վրա, շատերը կհասկանան, որ ձեզ հետ արժե գործ ունենալ:

Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, արագ կընկերանաք նրանց հետ: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը, որը բազում դրական հույզեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հրաշալի օր է աշխատանքի, բիզնեսի, ֆինանսների և ունեցվածքի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Դուք կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել բարդ գործերում, եկամուտները մեծացնելու անսովոր, բայց շատ արդյունավետ եղանակ կգտնեք: Ձեր անսովոր գաղափարները շատերի սրտով կլինեն, և եթե դուք աջակցության կարիք զգաք, այն ստանալը դժվար չի լինի:

Այսօր ձեր կարծիքը պատրաստ կլինեն լսել նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար արհամարհում են ուրիշի տեսակետը: Կհաջողվի հաղթահարել հին տարաձայնությունները, վերջ տալ վեճերին, որոնք ձեզ շատ էին վշտացնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Անհանգիստ, բայց հետաքրքիր օր է: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, բայց դուք կպահպանեք բարյացակամ տրամադրությունն ու հոգեկան հավասարակշռությունը, այդ իսկ պատճառով կխուսափեք վեճերից ու վիրավորանքներից, կհարթեք սուր անկյունները: Մանր տարաձայնություններն արագ անցյալում կմնան, և դա մեծ մասամբ ձեր արժանիքը կլինի:

Օրը սկսեք հասարակ գործերից ու աստիճանաբար անցեք ավելի բարդերին: Նման մոտեցումը թույլ կտա խուսափել զուր հուզումներից ու ապրումներից, անտեղի սթրեսներից: Այսօր ստացած փորձը արդեն մոտ ժամանակներս ձեզ պետք կգա: Դրա շնորհիվ դուք արագ կկողմնորոշվեք ոչ միանշանակ իրավիճակում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Թեթև, ոգեշնչող օր է, որի իրադարձությունները կուրախացնեն: Առավոտյան հնարավոր են ապրումներ ու հուզումներ, բայց դրանք արագ անցյալում կմնան: Փոխարենը դուք նոր գաղափարներ կունենաք, որոնց իրագործմանը մեծ ոգևորությամբ կանցնեք: Մտածածն իրագործելուն կօգնեն նոր ծանոթները: Ընդհանուր գործերը շատ կմտերմացնեն, շուտով կընկերանաք:

Ոչ բոլոր Կարիճներն այսօր կկարողանան խուսափել վեճերից, նշանի որոշ ներկայացուցիչների համար դժվար կլինի նույնիսկ մտերիմների հետ լեզու գտնելը: Բայց լուրջ կոնֆլիկտ դուք թույլ չեք տա, փոխզիջումային տարբերակ անպայման կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Գործնական տեսանկյունից հրաշալի օր է: Օգտակար կլինի աշխատանքի մեջ նախաձեռնող լինելը. ձեզ անպայման ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները, որոշ Աղեղնավորներ շատ գրավիչ առաջարկներ կստանան: Ամենավճռականներին սրընթաց մասնագիտական աճ է սպասվում:

Հավանական են դրամական մուտքեր: Հաճախ դուք կստանաք ավելին, քան հույս ունեիք: Մի շտապեք ծախսել ստացածը. ավելի ուշ գումարը կարևոր գործի համար է պետք գալու: Սպոնտան գնումներից էլ լավ է խուսափեք: Եթե հույզերին տրվեք, ճիշտ ընտրություն կատարելը դժվար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մտորումների, դիտումների ու կարևոր եզրահանգումների օր է: Ոչ մի տեղ մի շտապեք, ուշադիր դիտեք ձեր շուրջը, ղեկավարվեք առողջ բանականությամբ, այլ ոչ թե ուրիշների խորհուրդներով: Այսօր ընդունած որոշումները կարող են կարևոր դեր խաղալ ձեր կյանքում:

Հավանական են հետաքրքիր զրույցներ, քննարկումներ, որոնց ժամանակ պիտանի բաներ կիմանաք: Չեն բացառվում անսովոր ծանոթությունները: Որոշ Այծեղջյուրներ անձնապես կհանդիպեն մարդկանց, որոնց մասին շատ բան են լսել: Չի բացառվում ընկերական կամ գործնական հարաբերությունների սկիզբը: Դրանց շնորհիվ դուք շատ բաների նորովի կնայեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հարմար օր է ստանձնելու համար մի գործ, որից գլուխ հանելը հեշտ բան չէ: Դուք ուշադիր կլինեք մանրուքներին, շատ բան ոտքի վրա կյուրացնեք: Ինտուիցիան կօգնի ճիշտ եզրահանգումներ անել, նույնիսկ եթե ինֆորմացիայի բեկորների տիրապետեք:

Ամեն անգամ չէ, որ շրջապատողները ձեզ ճիշտ կհասկանան: Երբեմն մտերիմներն էլ կկասկածեն ձեր եզրակացությունների ճշմարտացիությանը, կփորձեն ձեզ հետ պահել այն արարքներից, որոնք դուք անհրաժեշտ եք համարում: Լավ է հետաձգեք լուրջ քննարկումները: Մի փոքր սպասեք ու շուտով ընդհանուր լեզու գտնելը կհեշտանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է աշխատանքի համար: Կարող եք նոր բան ստանձնել կամ ավարտել հին գործերը, խորանալ միապաղաղ գործերի մեջ կամ զբաղվել նրանով, ինչը թարմ գաղափարներ ու իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք է պահանջում: Բոլոր դեպքերում դուք հրաշալի արդյունքներ կստանաք: Հավանական են պիտանի ծանոթություններ ու հետաքրքիր առաջարկներ:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Կարևոր բաների շուրջ պայմանավորվելն այսօր դժվար չի լինի, տարաձայնություններ համարյա չեն առաջանա: Իրադարձությունների հաջող ընթացքի շնորհիվ բարեհաջող կլուծվի վերջին շրջանում բոլորին անհանգստացնող հարցը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

https://hushak.com/

Share