Ինչպե՞ս զարդարել տունը՝ Ամանորին ընդառաջ

29/12/2021
Դիտումներ ֊ 557

Ամանորին ընդառաջ տան զարդարանքը դառնում է կարևոր հարցերից մեկը։ Հատկապես եթե տանը փոքրիկ երեխաներ կան, ապա սա լուրջ հարց է, ուստի նաև լուրջ մոտեցում է պահանջում)) 

Առանձնացրել ենք որոշ գաղափարներ։ Սկսենք բնակարանի մուտքի դռնից։ Համաձայնեք, տրամադրություն հաղորդող է, երբ դուռը գեղեցիկ զարդարված է։ Ավանդական եղևնու ճյուղերով ու ժապավեններով բավականին յուրահատուկ լուծումներ կարելի է գտնել։

Հյուրերին զարմացնելուց և դրական լիցքեր հաղորդելուց հետո անցնենք ներս։ Պատուհանները հեքիաթային տեսք են ստանում սովորական թղթե ձյան փաթիլներով։ Այստեղ ևս գործի դրեք ձեր երևակայությունը։ Վարագույներից էլ կարելի է մեծ ու փոքր գնդեր կախել։ Պատուհանագոգերին շարված կոները, ճյուղերն ու մոմերը կլրացնեն տրամադրությունը։


Տոնածառն, իհարկե, հյուրասենյակում է, իսկ այն զարդարելու համար կարելի է առանձնացնել մի քանի ոճ։ 

Միատոն մեծ ու փոքր խաղալիքներով զարդարված տոնածառը շատ յուրահատուկ տեսք ունի։ 

Մի մոռացեք նաև հին ու բարի ռետրո ոճի մասին, գտեք ձեր հին խաղալիքները՝ համադրելով դրանք այլ դեկորների հետ։ 


Տոնական եղևնին շատ գեղեցիկ տեսք է ստանում նաև ավանդական կանաչ և կարմիր գույների համադրությամբ։ 

Իսկ եթե ռոմանտիկայի սիրահար եք, ապա օգտագործեք սպիտակն արծաթագույնը։ 


Share