For Ladies Club. ինչպե՞ս է ստեղծվել առաջին կանանց ակումբը Հայաստանում

29/12/2021
Դիտումներ ֊ 641

Հայաստանում արդեն 1 տարի գործում է կանանց համար նախատեսված առաջին ակումբը։ For ladies ակումբի հիմնադիրները 3 ընկերուհիներ են՝ Մարիամը, Էմման և Լուսինեն։ 


Ծանոթանանք. արևելագետ, դիվավանագիտական փորձագետ Մարիամ Մարտիրոսյան 

Հոգեբան, smm մասնագետ Էմմա Մայիլյան 

Լրագրող, բանասեր, մարքետոլոգ Լուսինե Պետրոսյան 

Կանանց համար ակումբ ստեղծելու գաղափարն առաջացել է համավարակի ժամանակահատվածում, երբ բոլորը փակված էին իրենց տներում և չգիտեին՝ ինչպես հետաքրքիր դարձնել առօրյան։ 

Բնույթով ակտիվ Մարիամը գտավ ելքը. «Ես մշտապես եղեմ եմ հասարակական դաշտում, շատ ակտիվ եմ, համավարակի օրերին մտածում էի, թե ինչ լավ կլիներ, որ գոնե կանանց հետ շփվելու որևէ միջավայր լիներ։ Հասկացա, որ նման միջավայր չկա ու ողջ օրվա ընթացքում մանրամասն պատկերացնում էի՝ ինչ նախագծեր կարելի է իրականացնել»։ 

Մարիամն իր գաղափարով կիսվեց Էմմայի հետ, Էմման էլ հիշեց, որ օրեր առաջ Լուսինեն էր իրեն պատմում, որ վերապատրաստում է անցնում ու դրա շրջանակներում պարզել է, որ ռուսական շուկայում կա նման փորձ, որի շնորհիվ կանայք հրաշալի ժամանց են ունենում։ 

Այդպես, աղջիկները որոշեցին ստեղծել For ladies ակումբը։ Որոշեցին ու անցան գործի։ Այսօր ակումբն արդեն բազմաթիվ նախագծեր է կյանքի կոչել։ 

«Մեր նպատակն է ձևավորել մշակույթ, փոխել արժեհամակարգ, հասնել նրան, որպեսզի ամեն կին ինչ֊որ բան այստեղ թողնի ու ինչ֊որ բան տանի իր հետ այստեղից, որովհետև այդ կանայք են, ովքեր ձևավորելու են ապագա հասարակությունը։ Մենք ուզում ենք լավ հասարակություն ունենալ»,֊նշում է Լուսինեն։ 

Ակումբի առաքելությունն է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ կինը կկայանա, կդառնա ինքնաբավ ու ինքնավստահ՝ ավելի ամուր կանգնելով իր ոտքերի վրա։ 

«Իմ պատկերացմամբ, համոզմամբ,  ձգտումով ու երազանքով՝ ակումբն օգնելու է բարելավել յուրաքանչյուր կնոջ որակն ու դառնալու է նրա ընկերը»,֊կիսվում է Մարիամը։ 

Համահիմնադիրներից ամենափոքր տարիքով Էմմային, օրինակ, ակումբն արդեն օգնել է ավելի ինքնավստահ դառնալ. «Ակումբը մեզ համար աշխատանք է, բայց նաև գերագույն հաճույք։ Մեր աշխատանքի շնորհրվ մենք նաև շատ բան ենք սովորում և, ամենակարևորը, հարստանում ենք հրաշալի կանանցով։ Իմ կարծիքով, դա անփոխարինելի մի բան է»։ 

Աղջիկները բազմաթիվ հույսեր ու նպատակներ են կապում ակումբի հետ։

Նրանց հետագա պլանների մեջ կա ակումբը հասանելի դարձնել նաև Հայաստանի մարզերի կանանց համար, ինչպես նաև ապահովել միջազգային ֆորմատ և ճանաչում։ 

Ակումբի բոլոր նախագծերում աղջիկները հոգի են դնում, նրանց համար կարևոր է ոչ միայն ձևը, այլև բովանդակությունը։ 

«Մեր կանայք տարբեր ոլորտների ներկայացուցիչներ են, նրանք կայացած են, գուցե շատ հանրային չեն, բայց 

իրենց միկրոմիջավայրում կարծիք ձևավորող են, ինչը մենք շատ կարևորում ու արժեվորում ենք։ Նրանք  բոլորը յուրահատուկ են մեզ համար»,֊ընդծում է Մարիամը։ 

Ակումբին կարող են անդամակցել բոլոր այն կանայք, ովքեր ցանկանում են ինչ֊որ բան տալ կամ ստանալ։ 

«Նրանք սպասված են, ցանկալի են և սիրելի, որովհետև սա կանանց համար ինքնառեալիզացվելու վայր է  Մենք չենք ընտրում, այլ թույլ ենք տալիս, որպեսզի մեզ ընտրեն»,֊հավելում է Լուսինեն։ 

Ակումբի գործունեությանը կարող եք հետևել՝ սոց. ցանցերում փնտրելով For Ladies club֊ը։

Share