Հայաստանի պատվիրակ Մալենան ճանաչվեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող

19/12/2021
Դիտումներ ֊ 517

Հայաստանի ներկայացուցիչ Մալենան  ճանաչվեց «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի մրցույթ հաղթողը։  Մեր երկիրը վաստակեց 224 միավոր։ Լեհաստանի մասնակիցը երկրորդ հորիզոնականում է, իսկ Ֆրանսիան՝ երրորդը։

Հիշեցնենք, որ երգի մրցույթին մասնակցում էր 19 երկիր։ Հայաստանի պատվիրակ Մալենան հիանալի հանդես եկավ «Քամի-քամի» երգով, որն օրեր շարունակ գլխավորել է մրցույթի պաշտոնական կայքի առցանց քվեարկությունը։

«Դա հիասաքանչ է, եւ ես շատ ուրախ եմ, որ ունեմ երկրորդ հնարավորությունը ներկայացնելու իմ երկիրը։ Ես դրան սպասել եմ յոթ տարի․․․ դա իմ երազանքն է եղել»,- Մալենայի խոսքերը մեջբերել էր «Մանկական Եվրատեսիլի» պաշտոնական կայքը, որում հրապարակվել են նաեւ լուսանկարներ Փարիզում Մալենայի ունեցած առաջին փորձից։


Share