Հայտնի է «Միսս Տիեզերք-2021»-ը

13/12/2021
Դիտումներ ֊ 401
Էյլաթում (Իսրայել) անրկացված «Միսս Տիեզերք-2021» գեղեցկության մրցույթի հաղթող ճանաչվեց Հնդկաստանի ներկայացուցիչ 21-ամյա Հարնաազ Սանդհուն։ Լալելա Մսվանեն (ՀԱՀ) ու Նադիա Ֆերեյրան (Պարագվայ) զբաղեցրել են երկրորդ ու երրորդ հորիզոնականները։

Եզրափակիչ տասնյակում էին հայտնվել Արուբայի, Կոլումբիայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Պարագվայի, Ֆիլիպինների, Պուրետո-Ռիկոյի, Հարավ-Աֆրիկյան Հանրապետության, Բահամյան կղզիների ու ԱՄՆ-ի ներկայացուցիչները։ Ազգային տարազի մրցույթի հաղթող է ճանաչվել «Միսս Նամիբիա» Մարիստելա Օկպալան։


Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնում էր Նանե Ավետիսյանը։


Share