ԱՅՑ՝ ԳԻՆԵԿՈԼՈԳԻՆ. Ինչպե՞ս նախապատրաստվել և ի՞նչ հաճախականությամբ այցելել

06/12/2021
Դիտումներ ֊ 619

ԱՅՑ՝ ԳԻՆԵԿՈԼՈԳԻՆ. այսօր խոսելու ենք այս շատ կարևոր ու անհրաժեշտ հարցի մասին

Ինչպե՞ս նախապատրաստվել և ի՞նչ հաճախականությամբ այցելել. ներկայացնում է գինեկոլոգ֊ռեպրոդուկտոլոգ, բ.գ.թ. Արմինե Սայադյանը:

Գինեկոլոգի մոտ այցը կարող է լինել հետևյալ նպատակներով՝

Պրոֆիլակտիկ զննումՀղիության պլանավորումԱնպտղությունՈրոշակի գինեկոլոգիական հիվանդությունների դինամիկ հսկողությունՊրոֆիլակտիկ զննում անցնելու և խորհրդատվություն ստանալու համար գինեկոլոգի կարելի այցելել ցանկացած օր (բացի դաշտանի օրերից)տ բարձր կանանց դեպքում պրոֆիլակտիկ զննման մեջ մտնում է նաև արգանդի պարանոցի ցիտալոգիական հետազոտությունը (PAP թեստ), որը կատարվում է պարտադիր 3 տարին մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում տարին մեկ կամ 6 ամիսը մեկ անգամՄյուս դեպքերում խորհրդատվության ժամանակ բժիշկը ձեզ կոնկրետ կասի հաջորդ անհրաժեշտ այցի օրը։

Պրոֆիլակտիկ զննման նպատակով այցը կատարվում է տարին անգամ (եթե չկա որևէ գանգատ)Եթե հայտնաբերվել է գինեկոլոգիական որևէ հիիվանդություն, ապա դրա վերահսկման համար բժիշկն ինքը կնշանակի հետագա այցերի օրերըԻսկ առհասարակ, ցանկացած գանգատի դեպքում, անպայման հարկավոր է դիմել մասնագետի. մի զբաղվեք ինքնավբուժությամբ, մի լսեք հարևանի, ընկերուհու խորհուրդները և ամենակարևորը, համացանցում ինֆորմացիա մի փնտրեք։Գինեկոլոգի, ինչպես նաև ցանկացած այլ բժշկի այցելելիս շատ կարևոր է պացիենտի դրական տրամադրվածությունը։ Մի վախեցեք։ Վստահության միջավայրը հեշտացնում է ինչպես բժշկի աշխատանքը, այնպես էլ բարձրացնում դրա արդյունավետությունըԽորհրդատվության և այլ հարցերի համար՝

Share