Մաշկի խնամքի 4 սխալ

08/09/2021
Դիտումներ ֊ 339

Մի մոռացեք արևապաշտպան քսուքի մասին. Ամեն օր՝ անկախ տարվա եղանակից, պետք է օգտագործել SPF պարունակող քսուք։

Ակնեն ըստ կետերի մի բուժեք. Այդպես պարզապես չորացնում եք մաշկի առանձին հատվածները։ 

Մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել խոնավեցնող ազդեցությամբ միջոցներ և օգտագործել դրանք ողջ դեմքին։Մի պառկեք քնելու՝ առանց դիմահարդարումը մաքրելու. 

Օրվա ընթացքում մաշկին գոյացած փոշին ներթափանցում է ծակոտիներ, առաջացնում բորբոքումներ։

Մի ծանրաբեռնեք մաշկը. Էպիթելի վերին շերտերը շատ նուրբ ու զգայուն են, և կոսմետիկ միջոցների չափազանց մեծ ծանրությունից մաշկը կարող է բարակել, կորցնել տոնուսը և բնական փայլը։ 

Share