ՂԱՓԱՄԱ

15/05/2021
Դիտումներ ֊ 611

Ավանդական ղափամա

Դդումը լվանալուց հետո կտրել վերևի հատվածն այնպես, որ այն որպես կափարիչ ծառայի: Մաքրել դդմի ներսը, հեռացնել կորիզները, ողողել և թողնել քամվի:

Կաթսայի մեջ եռացնել 3 բաժակ ջուր, ավելացնել բրինձ և դանդաղ կրակի վրա  բրինձը կիսաեփ անել ՝ մոտ 15 ր:  Առանձին ամանի մեջ բրինձը խառնել կտրտած չրերի հետ, ավելացնել կարագ, աղ, դարչին, մեղր ու ընկույզ: Խառնուրդը լցնել դդմի մեջ, ավելացնել 1/4 բ. եռացրեծ ջուր, փակել կտրած կափարիչով: Դնել նախապես տաքացրած ջեռոցը (200 աստիճան) և եփել 1,5-2 ժամ` մինչև փափկի:

Գորիսի Ղափամա 

1 կգ դդում, 0,5 կգ բրինձ, 2 – 3 գլուխ սոխ, 80 գրամ հոնաչիր, 200 գրամ կարագ կամ յուղ, խառը կանաչի, աղ:
Դդումը պոչի կողմից կտրել, կորիզները հեռացնել, բրինձ, մանր կտրտած սոխ, հոնաչիր, կարագ կամ յուղ, աղ (եթե դդումը քաղցր չէ` նաեւ շաքարավազ) լցնել, խառնել, կտրած մասով նորից դդումը ծածկել, տեղավորել թոնրի կամ ջեռոցի մեջ եւ եփել: Երբ դդումը փափկիª ղափաման պատրաստ է:

Համով Ղափամա

դդում

բրինձ – 0,5 կգ

ծիրանաչիր – 100 գ.

սալորաչիր – 100 գ.

պիստակ – 100 գ.

ընկույզ – 100 գ.

շաքարավազ

մեղր

դարչին

կարագ:

Կտրել դդումի պոչի հատվածը, այնպես, որ այն ստանա կափարիչի տեսք, հեռացնել կորիզները և ներսը բարակ շերտով շաքարավազ լցնել: Ապա խաշել բրինձը, շիրանաչիրը, սալորաչիրը պիստակի ու ընկույզի հետ միասին տապակել  կարագի մեջ, ապա ավելացնում մեղր ու դարչին: Խաշած բրինձն ու տապակված չրեղենը խառնում ենք ու լցնում դդումի մեջ:  Ղափաման ջեռոցում թողնում ենք տեղափոխում ու թողնում 30-40 րոպե, մինչև կիսաեփ լցոնած բաղադւիչները կեփվեն:

Share