ՍՊԱՍ

15/05/2021
Դիտումներ ֊ 920

Բաղադրություն

մածուն – 1 բաժակ
ջուր – 2 բաժակ
ձավար – 1/3 բաժակ
ձու – 1 հատ

ալյուր – 2 ճ.գ.
համեմ, աղ
թթվասեր – 1/3 բաժակ

Պատրաստման եղանակը

Խառնել թթվասերը և մածունը՝ մինչև միասեռ մասսա դառնալը: Առանձին հարել ձուն, ալյուրը և քիչ-քիչ ավելացնել զանգվածին: Ձավարը լվանալ, խառնել զանգվածին և դնել կրակի վրա, ապա  ավելացնել ջուրը:Մինչև եռալը պետք է շատ հաճախ, ցանկալի է՜ անդադար խառնել, որպեսզի չմակարդվի: Եռալուց հետո մարմանդ կրակի վրա եփել մինչև ձավարի պատրաստ լինելը, վերջում ավելացնել աղ: Մանր կտրատել համեմը, ավելացնել և մատուցել:


Share