Երեխային սովորեցրեք հոգատար լինել ծնողի հանդեպ

25/08/2021
Դիտումներ ֊ 688
Չափազանց կարևոր է երեխային սովորեցնել հոգատար լինել ծնողի հանդեպ: 

Շատ ծնողներ բողոքում են, որ երեխան մեծանալով՝ անտարբեր է դառնում, հոգատարություն չի ցուցաբերում, այնինչ մեղավորն իրենք են:


* Որովհետև, երբ խանութից գնումներ են արել և երեխան ասել է. <<Մա՛մ, տուր օգնեմ>>, դուք ասել եք. <<Չէ բալես, ծանր է, ես կտանեմ>>: Ու ինքը սովորել է, որ դուք կարող եք տանել...
*Որովհետև, երբ ցանկացել է օգնել տունը հավաքել, ասել եք, որ փոքր է դեռ, դուք կանեք:
* Որովհետև, երբ ձեզ վատ եք զգացել, ասել եք, որ գնա իր սենյակ, այնինչ կարող էիք պարզապես մի բաժակ ջուր խնդրել այդ պահին, ու ցույց տալ, որ այդ մեկ բաժակ ջուրն արդեն իսկ մեծ օգնություն էր:
* Որովհետև, երբ երթուղայինում կանգնել է, որ դուք նստեք, ասել եք՝ <<Դու փոքր ես, դու նստիր>>, իզուր...
միգուցե դա է պատճառը, որ շատ հաճախ տեսնում ենք, որ օրինակ, 12 տարեկան տղա երեխան երթուղայինում նստած է, տատիկը՝ կանգնած:
Հիմա էլ ուշ չի, եթե ժամանակին այդ ամենը չեք արել, ստեղծեք մինչև անգամ արհեստական իրավիճակներ:
 Խանութ գնալիս՝ասեք, որ ծանր են տոպրակներն ու իր օգնության կարիքն ունեք:
Տան գործերն անելիս՝ օգնության կանչեք:


Անի Խուդոյան

Share