Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գևորգյանը հաղթեց «Նոր Ալիք 2021» մրցույթում

25/08/2021
Դիտումներ ֊ 720

Սոչիում ավարտվեց «Նոր Ալիք 2021» մրցույթը, որի հաղթող դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գեւորգյանը: 

Այսօր կայացավ «Նոր Ալիք»-ի վերջին՝ երրորդ մրցութային օրը: Այսօր պրեմիերային օրն էր․ Սարոն կատարեց իր համար գրված երգը, որի հեղինակը Դավիթ Բադալյանն է: 3 օրվա քվեարկության արդյունքում որոշվեց հաղթողը:

Մրցութային երրորդ օրը Սարոն հավաքեց 88 միավոր՝ զբաղեցնելով երկրորդ տեղը, սակայն 3 օրվա արդյունքով նա հաղթեց, քանի որ առաջին երկու օրը մրցույթի առաջատարն էր։ Հայաստանի ներկայացուցիչը ընդհանուր առմամբ հավաքեց 267 միավոր: Երկրորդ տեղը գրաված մասնակից նրանից հետ էր 6 միավորով։

Երիտասարդ երգիչը մրցույթի առաջատարն էր առաջին իսկ օրվանից: Մրցութային առաջին և երկրորդ օրերին Սարոն կատարել էր Բեյոնսեի Listen և Արամ mp3-ի «Կուզես» երգերը:


Share