Բաղադրություն
բլղուր – 500 գրամ
քաղցր կարմիր պղպեղ – 2 ճ. գ.
գոլ ջուր
ձու – 1 հատ
ալյուր
տավարի միս – 2 կգ
սոխ – 3 հատ
աղ, քիմիոն
սև և կարմիր պղպեղը
Պատրաստման եղանակ
Մսաղացով անցկացրած միսը բաժանել երկու մասի: Մի մասը յուղով տապակել մանր կտրատած կամ աղացած սոխի հետ, համեմել կարմիր և սև պղպեղով, մանր կտրատած մաղադանոսով և աղով:
Մյուս մասին խառնել աղացած բլղուր, աղ, պղպեղ, նորից անցկացնել մսաղացով: Ավելացնել մի քիչ այլյուր, ձու, կարմիր և սև պղպեղ և եթե պետք է մի փոքր տաք ջուր, որպեսզի միսը չկորցնի կպչողականությունը: Ստացված զանգվածով փոքր գնդեր պատրաստել, լցոնել խճողակով և կիտրոնի ձև տալ: 5-8 րոպե եփել եռացող ջրի մեջ և մատուցել կիտրոնով: