ԽԱՇԼԱՄԱ

15/05/2021
Դիտումներ ֊ 395

Բաղադրամասեր. 2,5 կգ տավարի միս (կամ գառան), 20 հատ կարտոֆիլ, 5 գլուխ սոխ, 5 հատ գազար, 4 հատ սմբուկ, 8 հատ լոլիկ, 3 հատ տաքդեղ , 6 պճեղ սխտոր, աղ` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը Բաղադրիչները նշված են 9 լիտրանոց կաթսայի չափով: Միսը լվանում ենք, կտրատում և լցնում կաթսայի մեջ։ Մսին ջուր չենք ավելացնում։ Առանց կափարիչի կաթսան դնում ենք միջին ուժեղության կրակի վրա, աղ ենք անում։ Արգանակը եռալուց հետո թողնում ենք միսը թեթևակի կարմրի։ 

Եթե խոզի մսով ենք պատրաստում, ապա բուսայուղի կարիք չկա։ Իսկ տավարի և գառան մսի դեպքում մի քիչ բուսայուղ ենք ավելացնում և կաթսան կրակից վերցնում։ Սոխը կիսաշրջաններով կտրում ենք և լցնում մսի վրա։ Այնուհետև ավելացնում ենք միջին կտորներով կտրատած գազարը։ Այժմ ավելացնում ենք կարտոֆիլը։ Կարող ենք նաև սմբուկ ավելացնել։

 Կարմիր տաքդեղը բավական խոշոր կտրատում ենք և շարում կարտոֆիլի վրա։ Աղ ենք անում, և վերջում շարում ենք շրջանաձև կտրատած լոլիկները։ 2 բաժակ ջուր ենք ավելացնում։ Կափարիչը ծածկում ենք և դնում թույլ կրակի վրա և 2-2,5 ժամ թողնում ենք շոգեխաշվի։ Վերջում ճզմած սխտոր ենք ավելացնում։


Share