«Երջանիկ երեխա դաստիարակելու 21 կանոնը», որը գրված է երեխայի անունից և ուղղված է ծնողին

28/07/2021
Դիտումներ ֊ 649


1.Ինձ երես մի տուր, ես գիտեմ, որ դու պարտավոր չես կատարել իմ ամեն մի ցանկություն
2․Մի վախեցիր ինձ հետ անկեղծ ու շիտակ լինել:
3․Թույլ մի տուր ինձ վատ սովորություններ ձեռք բերել: Դրանցից հրաժարվելն ինձ համար ավելի դժվար կլինի
4․Մի ստիպիր ինձ զգալ այնպես, կարծես իմ կարծիքը նշանակություն չունի: Այդպիսի պահերին ես սկսում եմ
ինձ ավելի վատ պահել: Դու պետք է իմանաս այդ մասին:
5․Մի ուղղիր ինձ ուրիշների ներկայությամբ:Ես ավելի լավ եմ ընկալում ասածը,երբ դու դիտողություն ես անում
երես առ երես:
6․Ինձ մշտապես մի պաշտպանիր իմ արարքների հետևանքներից: Ես պետք է սովորեմ հասկանալ, որ գոծողություններն
ունեն հետևանքներ:
7․Ուշադրություն մի դարձրու իմ փոքրիկ չարություններին,երբեմն ես ուղղակի ուզում եմ շփվել քեզ հետ:
8․Շատ մի վշտացիր,երբ ասում եմ,որ քեզ չեմ սիրում:Ոչ թե չեմ սիրում,այլ ըմբոստանում եմ քո իշխանության դեմ:
9․Մի ստիպիր ինձ զգալ այնպես,կարծես իմ սխալները սարսափելի հանցանք են:
10․Ամեն ինչ հարյուր անգամ մի կրկնիր, այլապես կձևացնեմ, թե խլացել եմ:
11․Չմտածված, հապճեպ խոստումներ մի տուր: Ես կվշտանամ, եթե դրանք չկատարես:
12․Մի մոռացիր, որ ես դեռ չեմ կարողանում հասկանալի բացատրել այն, ինչ զգում եմ:
13․Երբ բարկացած ես, ինձանից ճշմարտություն մի պահանջիր: Ես կարող եմ վախից պատահաբար խաբել քեզ:
14․Փոփոխական մի եղիր,դա ինձ շատ է փչացնում:
15․Իմ հարցերն առանց պատասխան մի թողնիր: Միևնույն է, ես կփնտրեմ պատասխանը, բայց այլ տեղում:
16․Մի ասա,որ իմ վախերը լուրջ չեն:Դրանք շատ լուրջ են, բոլորովին էլ փոքր չեն, և ես ավելի շատ եմ սկսում
վախենալ,երբ դու դա չես հասկանում:

17․Մի ձևացրու, որ կատարյալ ես և սխալներ թույլ չես տալիս: Ես կտխրեմ, երբ հասկանամ, որ դա այդպես չէ

18․Մի մտածիր,որ ինձանից ներողություն խնդրելը քո արժանապատվությունից ցածր է:Եթե իրավացի չես,ներողություն խնդրելով ինձ սովորեցնում ես նույն կերպ վարվել
19․Մի մոռացիր,որ ես արագ եմ մեծանում: Դու ստիպված ես հաճախ վերահարմարվել:

20․Ինձ մի արգելիր էքսպերիմենտներ անել: Առանց դրա ես չեմ կարող զարգանալ:

21․Եվ վերջինը.հիշիր, որ ես չեմ կարող երջանիկ մարդ մեծանալ,եթե տանն ինձ շատ-շատ չեն սիրում:Բայց
դու առանց այդ էլ դա գիտես:

Share