Երբեմն պետք է դժվար ճանապարհ անցնենք ավելի ուժեղ ու խիզախ դառնալու համար։ Դժվարին իրավիճակներում հարկավոր է հիշել մի քանի պարզ միտք։
Դու քո անցյալը չես. Որքան էլ այն քաոսային է եղել, քո առջև հիմա սպիտակ էջ է... թե ինչ կգրես ու կջնջես, միայն քեզանից է կախված։ Դու քո նախկին սովորությունները չես։ Դու այն չես, ինչպես քեզ հետ նախկինում վարվել են։ Դու հիմա ես ու այստեղ։ Կարևոր են միայն քո ներկայիս արարքները։
Կյանքը կարճ է, փխրուն ու անսպասելի. Հիշիր՝ վաղվա օրը կարող է նաև չլինել։ Աշխարհում կան մարդիկ, ում համար վաղվա օրը հաստատ չի գալու։ Հենց այս պահին ինչ֊որ մեկը վաղվա համար պլաններ է կազմում՝ դեռևս չիմանալով, որ այսօր իր վերջին օրն է։ Դա տխուր փաստ է, բայց դա է կյանքը։ Ուստի, քո այսօրվա ժամանակը ծախսիր խելամիտ, երբեմն կանգ առ, որպեսզի հասկանաս, թե որքան հրաշալի է կյանքը։ Քո ապրած ամեն պահը անգին պարգև է։
Ժամանակը սահում է, փոխվում է ամեն ինչ։ Բայց...արևն ամեն առավոտ ծագում է։ Լույսը բացվում է միշտ։ Կյանքի յուրաքանչյուր փուլում կա 2 ճշմարտություն։ Երբ ամեն ինչ վատ է, հիշիր՝ ոչինչ հավերժ չէ։ Երբ ամեն ինչ շատ լավ է, մի մոռացիր, որ ոչինչ հավերժ չէ։