Էլինա Ադիլխանյան. 8-ամյա հայ գեղեցկուհին, որը հաղթեց նաեւ Մոսկվայում

09/07/2021
Դիտումներ ֊ 200

Little Miss Yerevan 2020-ի տիտղոսակիր՝ 8-ամյա Էլինա Ադիլխանյանն օրերս Երեւան է վերադարձել միջազգային մրցանակներով: Փոքրիկ մոդելը Հայաստանը ներկայացրել է Մոկվայում կայացած World Beauty մրցույթում՝ հաղթող ճանաչվելով միանգամից երկու անվանակարգերում՝ Mini Miss Universe եւ Grand Prix Best Model Universe: 

«Էլինան տվյալ մրցույթում մասնակցելու հրավերը ստացել է Miss Yerevan Production-ի կողմից՝ Little Miss Yerevan մրցույթում իր տարիքային խմբում տարած հաղթանակից հետո: World Beauty մրցույթը նվիրված էր անվանի դիզայներ Վյաչեսլավ Զայցեւի նորաձեւության տան 39-ամյակին: Մրցույթին մասնակցելու կանոններից մեկն այն էր, որ յուրաքանչյուր մասնակից պետք է ունենար իր երկրում հաղթանակ եւ ներկայանար իր թագով: Բացի մրցույթից՝ եղել են նաեւ ցուցադրություններ, որոնց Էլինան եւս մասնակցել է»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Էլինայի մայրիկը՝ Գոհար Չքոլյանը՝ հավելելով, որ դուստրը մրցույթից վերադարձել է շատ բարձր տրամադրությամբ: 

«Նրան այնտեղ շատ ջերմ են ընդունել, տարբեր դիզայներների կողմից ստացել է բազում հրավերներ՝ մասնակցելու օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին կայանալիք ցուցադրություններին: Օքսանա Կազակովայի կողմից ստացել է ֆոտոշարքի մասնակցելու հրավեր: Այստեղ եւս ունենք բազմաթիվ առաջարկներ, առաջիկայում արդյունոը կտեսնեք»: 

Գեղեցկության մրցույթներին եւ մանկական բրենդների ցուցադրություններին Էլինան սկսել է մասնակցել 5 տարեկանից: Նկարահանվել է տեսահոլովակներում եւ գովազդներում: Հիմա աղջիկը սովորում է չորրորդ դասարանում, ասում է՝ իր սիրելի առարկաներն են՝ անգլերենը, ռուսերենը եւ մաթեմատիկան: Բացի դպրոց հաճախելուց ու մոդելինգից՝ զբաղվում է նաեւ պրոֆեսիոնալ պարով, սպորտային պարերի հայաստանյան առաջնություններում ունի հաղթանակներ: Էլինան սիրում է երգել եւ զբաղվել դիզայնով: Խոսելով իր երազանքի մասին՝ փոքրիկ գեղեցկուհին նշեց, որ ցանկանում է դառնալ երգչուհի:

Share