91 տարի առաջ ծնվել է տխուր աչքերով հայը՝ Ֆրունզիկ Մկրտչյանը․ 5 անզուգական ֆիլմ նրա մասնակցությամբ

04/07/2021
Դիտումներ ֊ 871

Մի անգամ նա բեմ էր բարձրացել ու մի քանի րոպե պարզապես կանգնել, իսկ հետո խոնարհվել էր ու հեռացել։ Իսկ հանդիսատեսն այդ ամբողջ ընթացքում ծիծաղում էր։ Այդպես հանդիսատեսին ծիծաղեցնել կարող էր միայն տխուր աչքերով մարդը․․․

91 տարի առաջ՝ 1930 թվականի հուլիսի 4-ին, Լենինականում (Գյումրի) ծնվել է հանճարեղ դերասան, թատերական ռեժիսոր, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Ֆրունզիկ Մկրտչյանը: Այսօր պարզապես ուզում ենք հիշել որոշ ֆիլմեր, որոնցում հանդես է եկել Ֆրունզիկ Մկրտչյանը:


«Միմինո»

«Մեր մանկության տանգոն»

«Խոշոր շահում»

«Տղամարդիկ»

«Խաթաբալա»

Share