Ամռանը դեմքը ճիշտ խնամելու 3 կանոն

29/06/2021
Դիտումներ ֊ 183

Ամռանը մեր դեմքի մաշկն առավել հակված է յուղոտ փայլի. այսօր կխոսենք խնամքի ճիշտ կանոնների մասին։

Արևապաշտպան միջոց. SPF, UVA և Blue Light նշանակումներով քսուքները կպաշտպանեն մաշկըուլտրամանուշակագույն և երկնագույն ճառագայթումից (գաջեթների էկրանների լույս)։


Խոնավեցում. Ամռանը մաշկը կարող է  ջրազրկվել ու չորանալ։ Օրական 2 անգամ (առավոտ, երեկո) հարկավոր է օգտագործել թեթև գելային կամ E վիտամին պարունակող ջրային հիմքով 

խոնավեցնող քսուքներ։ 

Շաբաթական 1֊2 անգամ խոնավեցնող բաղադրիչներով դիմակները ևս կարևոր են։Մաքրում. Խոնավեցնող միջոցներն ազդեցություն չեն ունենա, եթե չկարողանան ներթափանցել մաշկի խորքերը։

 Դրա համար հարկավոր է կանոնավոր կերպով մաքրել մաշկը։ 

 Պիլինգներն ու ոչ ագրեսիվ սկրաբերը հիանալի կլուծեն խնդիրը։ 

Սակայն դրանք պետք չէ օգտագործել ամեն օր, այդպես մաշկը կարող է վնասվել, կառաջանան կարմրություն, ցան, ակնե։ 

Share