Նիհարում ենք՝ առանց տանջանքների

29/06/2021
Դիտումներ ֊ 209

Հաճախ նիհարել ցանկացող կանայք այնպիսի դիետաներ են պահում, որ գրեթե հաց չեն ուտում։ Իհարկե, այսպես կանայք ինքնակամ քայքայում են իրենց օրգանիզմը։ Բայց պարզվում է, որ առանց տանջանքների էլ կարելի է նիհարել ու ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Պարզապես պետք է փոքր-ինչ համբերատար լինել եւ կամքի ուժ դրսեւորել։

Այսպիսով, նախաճաշը պետք է իսկապես հագեցնող լինի՝ պատրաստված միայն օգտակար եւ առողջարար մթերքով։ Ոչ մի մայոնեզ, բուտերբրոդ, երշիկեղեն, պետք է ուտել միս, ձուկ, շիլաներ, կաթնամթերք եւ այլն։

Ամեն օր հարկավոր է 2լ. տաք ջուր խմել՝ բաժակի մեջ մի քիչ կիտրոնի թարմ հյութ կամ մի քանի շերտ գրեյպֆրուտ ավելացնելով։

Ճաշից առաջ եւ ճաշից հետո չպետք է հավելյալ սնվել։

Շաբաթական մեկ անգամ հարկավոր է ծովի աղով լոգանք ընդունել, քանի որ այն խթանում է մարսողական համակարգի ճիշտ աշխատանքը։

Չի կարելի քնել 8 ժամից պակաս։

Այս բոլոր կետերը կատարելուց եւ վնասակար սննդից հրաժարվելուց հետո, արդյունքն ակնհայտ կլինի։

 Աղբյուրը՝ Tofeelwell.ru

Share