Մուլտի Օրգազմ

14/06/2021
Դիտումներ ֊ 1479

Սեռական ակտի ամենահաճելի ու ամենակարճ փուլը:

Կանայք մի փոքր ավելի բախտավոր են, նրանց օրգազմները սովորաբար ավելի երկար են տևում քան տղամարդկանցը, ինչպես նաև կանայք կարող են բազմակի օրգազմ ունենալ (մուլտի օրգազմ), իսկ տղամարդիկ՝ ոչ:

Բայց տղամարդիկ մեկ այլ առավելություն ունեն` նրանք ավելի հեշտ են օրգազմի հասնում:


Օրգազմի ժամանակ օքսիտոցին հորմոնն ազատվում է, որի արդյունքում մկանների ռիթմիկ կծկում  և սերմնաժայթքում է տեղի ունենում: Եվ որքան ուժեղ լինի օրգազմը, այնքան ավելի շատ օքսիտոցին կձերբազտվի մարմնում: Դրանից հետո գլխուղեղն արտադրում է դոպամինի մեծ չափաբաժին և օրգանիզմը հաճույք է ստանում:


Ուղեղի ՄՌՏ-ն ցույց է տալիս, որ օրգազմի ժամանակ ուղեղի տարբեր հատվածներում մեկը մյուսի ետևից ակտիվանում են. լիմբիկ համակարգը(հիշողություն և հույզեր), հիպոթալամուսը (անգիտակցական մարմնի հսկողություն), կեղևը (իմպուլսիվություն և կարեկցանք) և կորիզը (էյֆորիայի զգացում):


Ընդհանուր առմամբ, ուղեղի շուրջ 30 շրջաններ ներգրավված են օրգազմի մեջ:


Բժիշկ Սևադա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Share